News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սիրիայի Հալեպ քաղաքի քրիստոնեական  թաղամասում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թվում, նախնական տվյալներով,  հայեր չկան:  Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

«Զոհերի թվում չկան ոչ ազգությամբ հայեր, ոչ Հայաստանի քաղաքացիներ»,-հայտարարեց զրուցակիցը:Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Հալեպի բնակելի թաղամասերից մեկում, փոստային բաժանմունքի մոտ պայթել էր ականապատ ավտոմեքենան:

Ահաբեկչության արդյունքում զոհվել էր 3, վիրավորվել առնվազն 25 մարդ: Միջադեպի պատճառները ճշտվում են:Առայժմ ոչ ոք չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ