News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Մոսկվայում «Օստանկինո» հեռուստակենտրոնի մոտ չարտոնված բողոքի ակցիայի ժամանակ մարտի  18-ի երեկոյան ձերբակալվել է ավելի քան 100 մարդ, հայտնում է   «Էխո Մոսկվին»` հղում անելով Մոսկվայում Ռուսաստանի ՆԳՆ-ի ԳՎ-ի մամուլի  ծառայությանը: 

Ձերբակալվածները տարվել են ոստիկանության բաժանմունքներ գործող օրենսդրության համաձայն պատասխանատվության ենթարկվելու համար, հայտնել են գլխավոր վարչությունում: Հիշեցնենք, որ ձերբակալվածների շարքում են եղել ընդդիմադրներ Սերգեյ Ուդալցովը եւ Բորիս Նեմցովը, ավելի ուշ նրանց բաց են թողել:

Մոտավորապես ակցիայի կեսին ՕՄՈՆ-ն իրականացրել է խիստ ձերբակալությունների շարք, սակայն հանրահավաքի վերջին հեռուստակենտրոնի մոտ իրավիճակը կայունացել է: Ցուցարարները ձեռքներին պաստառներ են պահել` «ՆՏՎ` բռնություն, բթություն, սուտ» գրությամբ, աղաղակել են  «Ամոթ ՆՏՎ-ին»: Ինչպես նաեւ հեռուստակենտրոնի շենքի մոտ թողել են մեծ քանակությամբ քաղցրաբլիթ, խնձորներ, թղթադրամներ, ինչպես նաեւ մի քանի հին հեռուստացույցներ, հայտնում է Lenta.ru-ն:

ՆՏՎ-ի դեմ ակցիան կազմակերպվել էր «Բողոքի անատոմիա» ֆիլմից հետո: Ցուցարարներն այն անվանել են ընդդիմության հակաքարոզչական նյութ: Մասնավորապես, նրանում  պատմվում է, որ ընդդիմադիր ակցիաներին մասնակցելու համար իբր  նրա մասնակիցներին գումար են վճարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ