News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Մարտի 18-ին, ժամը 20.00-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ծաղկուտ գյուղում կտրուկ վատթարացել է երեք ամսական երեխայի առողջությունը, եւ նրա հոսպիտալացումն ավտոճանապարհի անանցանելիության պատճառով անհնարին է. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կանչի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Մարզային փրկարարական վարչության եւ ՀՀ սահմանապահ զորքերի տարածքային ստորաբաժանման ուժերով, Ծաղկուտի եւ Զորակերտի գյուղապետերի միջնորդությամբ իրականացվել է երեխայի դուրսբերումը երթեւեկելի հատված, որտեղից (Արդենիս գյուղի հատված) հրշեջ-փրկարարների ուղեկցությամբ հիվանդը տեղափոխվել է Աշոցքի հիվանդանոց:

Ըստ բժիշկների՝ երեխայի առողջական վիճակը բավարար է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ