News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայ-թուրքական արձանագրությունները մնում են Ազգային ժողովի օրակարգում ոչ թե այն պատճառով, որ Հայաստանը լիարժեքորեն հավատում է Թուրքիային, այլ` որ հարգում է իր միջազգային գործընկերներին: Այդ մասին այսօր` մարտի 19-ին, հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը` պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հարցին:

«Ես ստիպված եմ կրկնել այս հարցի պատասխանը: Սա հանրապետության նախագահի իրավունքն է, որ հենց ինքն է իրացնում»,- նշեց ԱԺ նախագահը: Նիկոյանը նաեւ նշեց, որ  սխալ կլիներ հայ-թուրքական արձանագրությունները հանել ԱԺ օրակարգից, քանի դեռ դրանք գտնվում են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի օրակարգում. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով միջազգային հանրության եւ Հայաստանի դիրքորոշումները համահունչ են: Մեր միջազգային գործընկերների նկատմամբ հարգանքը ենթադրում է, որ հայ-թուրքական արձանագությունները պետք է մնան մեր օրակարգում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ