News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայ հեղափոխական դաշնակցությունը վաղը կամ մյուս օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացնի իր համամասնական ընտրացուցակը: NEWS.am-ի տեղեկություններով, ՀՅԴ ցուցակն արդեն պատրաստ է, եւ այն գլխավորելու է ՀՅԴ Բյուրոյի անդամ, խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, երկրորդ հորիզոնականում ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի անունն է: ՀՅԴ ընտրացուցակից բացակայելու է պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի անունը, քանի որ վերջինս առողջական խնդիրներ ունի եւ չի կարող ակտիվորեն զբաղվել օրենսդրական գործունեությամբ:

Տարօրինակ կերպով ՀՅԴ ցուցակում բավական հետին հորիզոնականներում է հայտնվել ԱԺ ամենաակտիվ պատգամավորներից մեկը, մեր աղբյուրները նշեցին, որ Լիլիթ Գալստյանն ընդամենը երրորդ տասնյակում է, իսկ ցուցակում առաջին կին թեկնածուն լեզվագիտական համալսարանի դասախոս, քաղաքագետ Նվարդ Մանասյանն է:

NEWS.am-ի թղթակիցը զրուցեց նաեւ Լիլիթ Գալստյանի հետ, ով չմեկնաբանեց այդ տեղեկությունները` նշելով, որ տեղյակ չէ ցուցակից: Համենայն դեպս, նա մեծ դժբախտություն չի համարի, եթե պատգամավոր չընտրվի: «Ազգային Ժողովը միակ դաշտը չէ, որ կարելի է գործ անել: Ես ինքնաիրացման մեծ դաշտ ունեմ: Ինձ համար ողբերգություն չի դառնա, ես բանասիրական գիտությունների թեկնածու եմ, քաղաքագիտության դոկտոր եմ, լեզվաբան եմ, դասախոս եմ, մշակութային հիմնադրամի նախագահ եմ եւ կյանքում շատ ասպարեզներ կան»,- նշեց Լիլիթ Գալստյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ