News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Հայաստանում թրաֆիքինգի հարցերով խորհուրդը հայտարարում է լրագրողական մրցույթ: Մրցույթի նպատակն է խրախուսել Հայաստանում մարդկանց շահագործման/թրաֆիքինգի երեւույթի եւ դրա դեմ պայքարի վերաբերյալ լուսաբանումը: 

Մրցույթի պայմանները.

Մրցույթին կարող են ներկայացվել 2011թվականի ընթացքում (հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը) հրապարակված լրագրողական նյութերը հետեւյալ անվանակարգերում.

• Տպագիր եւ առցանց լրատվամիջոցներ:

• Հեռուստատեսություն եւ ռադիո:

Յուրաքանչյուր անվանակարգում կշնորհվեն դրամական մրցանակներ.

Առաջին տեղ - 300.000 ՀՀ դրամ

Երկրորդ տեղ - 200.000 ՀՀ դրամ

Երրորդ տեղ - 100.000 ՀՀ դրամ:

Ներկայացված աշխատանքները կգնահատի մասնագիտական ժյուրին, որը կազմված է թրաֆիքինգի հարցերով ազգային փորձագետներից  եւ լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներից: Աշխատանքները կդիտարկվեն եւ կգնահատվեն ժյուրիի կողմից նախապես մշակված չափորիշիչներով` առաջնորդվելով լրագրողական էթիկայի եւ թրաֆիքինգ երեւույթի ճիշտ մեկնաբանման սկզբնուքներով: Ժյուրին իրավասու է մրցանակ չշնորհել որեւէ անվանակարգում կամ տեղի համար, եթե գնահատման չափանիշներին  համապատասխան նյութ չլինի:

Անհրաժեշտ է ներկայացնել.

1. Հրապարակված նյութը.

- Մամուլում տպագրված նյութի օրիգինալը կամ պատճենը:

- Առցանց հրապարակված նյութի տպագիր պատճենը` էլեկտրոնային հասցեով:

- Հեռուստատեսային նյութը DVD սկավառակով 1 օրինակ` եթեր հեռարձակված հեռուստաընկերության լոգոյով եւ հեռուստաընկերության կողմից տրված տեղեկանքով` նյութի եթեր հեռարձակման ամսաթվի վերաբերյալ:

- Ռադիո նյութը CD կամ DVD սկավառակով:

2. Մրցույթին մասնակցելու դիմումի հայտը, որը լրացվում է տեղում` նյութը ներկայացնելիս:

Լրագրողական նյութերի ներկայացման վերջնաժամկետն է 2012 թվականի ապրիլի 6-ը ներառյալ:

Մրցույթի արդյունքները կներկայացվեն 2012 թվականի մայիսի 3-ին`                   

Թրաֆիքինգի եւ դրա դեմ պայքարի լուսաբանման մրցանակաբաշխության ժամանակ:

Նյութերը կարող են ներկայացվել  յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 11:00-ից մինչեւ 16:00 “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” ՀԿ-ի գրասենյակ` ք. Երեւան, Արշակունյաց 2, “Տիգրան Մեծ” հրատարակչության շենք, 416 սենյակ: 

Մանրամասների համար կարող եք զանգել 010 52 17 75 #427 կամ 091 43 51 36 հեռախոսահամարներով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Տպել
Ամենաշատ