News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Արտակարգ դրությունն անցանկալի է ցանկացած պետությունում եւ յուրաքանչյուր մարդու համար: Այս մասին այսօր` մարտի 19-ին,  խորհրդարանում «Արտակարգ դրության իրավական կարգի մասին» օրինագծի քննարկման ընթացքում հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմսայանը: Օրենքում փոփոխությունները նախատեսում են ԱԻ-ի դեպքում Զինված ուժերի կիրառման հնարավորությունն այն պայմանով, որ բանակային զորամասերը կկատարեն այն նույն գործառույթները, ինչը որ ոստիկանները:

Ինչպես նշել է խորհրդարանի պետաիրավական հարցերով  հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, օրինագիծը հիմք չի տալիս կարծելու, որ բանակը կարող է օգտագործվել  քաղաքական նպատակներով: «Քաղաքական նպատակներով` ոչ, սահմանադրական կարգուկանոնի պահպանման համար` այո», – վստահեցրել է Հարությունյանը:

Իր հերթին «Ժառանգություն»  խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը մեջբերել է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը, որում նշվում է, որ Զինված ուժերը նախատեսված են ագրեսիայից պաշտպանվելու համար: Իսկ ագրեսիայի օրենսդրական սահմանումը նախատեսում է միայն արտաքին ագրեսիա: «Ներքինի մասին ոչինչ չի ասվում, հետեւաբար, մեր դիտողություններն արդար են: Իսկ եթե ժողովրդի դժգոհությունը հասնի գագաթնակետի, ապա իշխանությունը չեք պահի անգամ Զինված ուժերի օգնությամբ», – նշել է Մարտիրոսյանը:

Պատասխան ելույթում Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ «արդար պայքարի ելածները չպետք է վախենան, որ հայ օջախում մեծացած զինվորը ձեռք կբարձրացնի իրենց վրա»:  «Բանակը կարող է եւ իրավունք ունի ապօրինի զինված խմբավորումների դեմ կռվելու», - նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ