News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի ուռուցքը, հնարավոր է, ամբողջությամբ չեն հեռացրել: Նման ցնցող հայտարարությամբ  El Nuevo Harald թերթին տված հարցազրույցում հանդես է եկել Ամերիկյան պետությունների կազմակերպության ԱՄՆ-ի նախկին ներկայացուցիչ Ռոջեր Նորեգան:

Նա հստակեցրել է, որ Չավեսը հաստաղիքի քաղցկեղ ունի, եւ չարորակ ուռուցքը հեռացնելու վիրահատությունը կարող էր զգալի կրճատել վենեսուելական առաջնորդի կյանքի տեւողությունը: Նորեգան կարծում է, որ Չավեսը հաշտվել է  այն մտքի հետ, որ մահանում է, հրաժարվել է ուռուցքի վերջնական հեռացումից, որպեսզի մնացած ուժերն ուղղորդի իշխանությունը իր մերձավորներին փոխանցելու ռազմավարության մշակմանը, հաղորդում է Latindex-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ փետրվարի վերջին Կուբայում Չավեսի ուռուցքը հեռացնելու վիրահատություն էր կատարվել, որը հայտնաբերել էին գրեթե նույն տեղում, որտեղ եղել էր նախորդ ուռուցքը:

Վենեսուելացի բժիշկ Ռաֆայել Մարկինան, որը ծանոթ է Չավեսին սպասարկող բժշկական խմբին, հայտարարել է, որ վենեսուելական առաջնորդի քաղցկեղային հիվանդությունը կարող էր մետաստազներ առաջացնել այլ օրգաններում եւս: Չավեսն ինքը պարբերաբար հերքում է դա: Կուբայից վերադառնալուց հետո նա համակիրներին վստահեցրել է, որ քաղցկեղն իրեն չի կարող հաղթել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ