News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ալեն-Էլեն» դիսկո ակումբում նռնակ պայթեցրած անձը հայտնաբերվել եւ ձերբակալվել է:

Հիշեցնենք, որ այսօր, մարտի 20-ի գիշերը, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ էր ստացվել, որ Աբովյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող «Ալեն-Էլեն» դիսկո-ակումբում նռնակ են պայթեցրել:

Նույն օրը, ժամը 02.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շնչուղիների այրվածքներով բուժօգնության են տեղափոխվել 7 անձինք:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ ակումբի հաճախորդ, Ավանի վարչական շրջանի բնակիչ Վարդան Դեմիրճյանը ժամը 01.30-ի սահմաններում  իր մոտ եղած նռնակը նետել է ակումբի մուտքի ուղղությամբ, ինչի հետեւանքով տեղի է ունեցել պայթյունը:

Նույն օրը, ժամը 08.00-ի սահմաներում, ոստիկանության ծառայողները Արգավանդ գյուղի «Օջախ» ռեստորանային համալիրի մոտից  ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 29-ամյա Վարդան Դեմիրճյանին, ում մոտից հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ:

Վարդան Դեմիրճյանը ձերբակալված է:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 6-րդ կետերի (սպանությունը, անձի կամ նրա մերձավորի, կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով), 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելը, կրելը), 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Քննությունը վարում է ոստիկանության Կենտրոնի քննչական բաժինը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այդ տարածքում այրվել է 4 սենյակ՝ գույքով եւ միջանցքը՝ մոտ 200 քմ: Հրդեհի հետեւանքով տարբեր աստիճանի այրվածքներով Ճառագայթային բժշկության եւ այրվածքների կենտրոն են տեղափոխվել Իրանի քաղաքացիներ` 31-ամյա Նարիման Սալենիպուրը, 32-ամյա Ալիռեզա Մինային եւ 30-ամյա Ահմեդ Փոլադբուզը:

25-ամյա Նատիսե Քոնզադին, 32-ամյա Զահրո Ասադը, 24-ամյա Նազդե Նեմալը, 31-ամյա Գարիուսի Մարիամը, 10-ամյա Հուսեին եւ 4-ամյա Ֆաթիմա Թայլիները եւ Հայաստանի քաղաքացի, 34-ամյա Վահե Միրաքյանը ծխահարվել են եւ տեղում ստանալով առաջին բուժօգնություն (պարամեդիկների կողմից)` տեղափոխվել են  «Արմենիա» եւ «Մուրացան» բժշկական կենտրոններ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ