News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում գաղտնի զորավարժություններ են անցկացրել, որպեսզի կարողանան գնահատել Իսրայելի` Իրանին հարվածելու հնարավոր հետեւանքները: 

Ինչպես New York Times հրատարակությանը  պատմել  են ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունում, զորավարժությունների ընթացքում հանգել են այն եզրակացությանը, որ Իսրայելի կողմից նման քայլը կհանգեցնի տարածաշրջանային լայնամասշտաբ  պատերազմի: Ընդ որում, նշվում է, որ առաջիններից մեկը հարվածը կընդունեն  Պարսից ծոցում տեղակայված ամերիկյան բանակի ուժերը:

Զորավարժությունների ընթացքում գնահատել են նաեւ ԱՄՆ-ի մարդկային կորուստները. իրանական հրթիռների` ծոցում տեղակայված նավերի վրա հարձակվոլու դեպքում  կզոհվեն ամերիկացի առնվազն 200 նավաստիներ եւ զինվորներ:

Ըստ Պենտագոնի աղբյուրի` զորավարժություններն Իրանի վրա հարձակման նախապատրաստում չեն հանդիսանում, այլ միայն տարածաշրջանում դեպքերի հնարավոր զարգացման վերարտադրություն, հայտնում է MIGnews-ը:

Ստացված եզրակացությունները մեծացնում են այն բանի մտավախությունը, որ ամերիկացիները չեն կարող  Իրանի հետ հակամարտությունում մի կողմ քաշվել եւ Իսրայելի հարձակման դեպքում պետք է անմիջապես միջամտեն, որպեսզի կանխիչ միջոցառումներով նվազեցնեն իրենց  հնարավոր զոհերի քանակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ