News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրանում ավտոբուսի վթարի երեք զոհերն էլ հայեր են, Իրանի քաղաքացիներ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` վկայակոչելով Իրանում Հայաստանի դեսպանատանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Իրանից Հայաստան մեկնող ավտոբուսը վթարի է ենթարկվել Իրանի հյուսիսում` Մառանդ քաղաքի մոտ: Զոհվել է 3 մարդ, եւս 10-ը` մարմնական վնասվածքներ են ստացել:

Երեւան մեկնող «Դիդար սէյրէ գիթի» ընկերությանը պատկանող ավտոբուսի ուղեւորների մեծամասնությունն իրանցիներ են եղել, նրանց մի մասը՝ մոտ 10 մարդ` հայեր:

Վթարն, ըստ տարածված հայտարարության, պատահել է ավտոբուսի անիվի պայթյունի հետեւանքով:

Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ