News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Կոսովոյի խորհրդարանը կոչ է արել երկրի կառավարությանը թույլ չտալ երկրամասի տարածքում Սերբիայի նշանակած ընտրությունների անցկացումը: Խորհրդարանի նախագահ Յակուպ Կրասնիչին պատարստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում ուժ կիրառել:

Նրա խոսքով, Պիշտինայում կայացած խորհրդարանի նիստում բանաձեւ է ընդունվել, որով պարտավորեցնում է կառավարությանը կանխել ապօրինի գործողությունները, որոնք խախտում են երկրի Սահմանադրությունը եւ օրենքները: Ճշտող հարցին Կրասնիչին ասել է. «Իհարկե կանխիչ միջոցառումները ներառում են նաեւ ուժի կիրառում»:

Մայիսի 6-ին սերբական իշխանությունները տեղական եւ խորհրդարանական ընտրություններ են անցկացնում, ընդ որում ենթադրվում է, որ դրանք կայանալու են նաեւ կոսովոյի տարածքում: Բնակավայրերի թվում ընդգրկված են մի ամբողջ շարք կոսովյան տարածքներ, որտեղ սերբեր են բնակվում` Կոսովսկա Միտրովիցան, Լեպոսավիչը, Նովո Բրդոն եւ Պեչը:

2008թ. Կոսովոն միակողմանի կարգով անկախություն հռչակեց, եւ նրան ճանաչեցին շատ պետություններ: Սերբիան դեմ է արտահայտվում Կոսովոյի անկախությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ