News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Գերագույն ռադան երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի գործողություններում պետական դավաճանության նշաններ է տեսել` 2009-ին Ռուսաստանի հետ գազային պայմանագիր կնքելու ժամանակ: Ժամանակավոր հանձնաժողովի հետեւությունները կուղարկվեն գլխավոր դատախազություն եւ Ուկրաինայի անվտանգության ծառայություն:

Այս որոշմանը կողմ է քվեարկել 266 պատգամավոր (անհրաժեշտ էր 226 կողմ ձայն):

Որոշման մեջ նշվում է, որ ռուսական «Գազպրոմի» եւ ուկրաինական «Նեվթոգազի» միջեւ բանակցությունների պայմանագրերի կնքման ընթացքում Տիմոշենկոն հասարակությունից եւ իշխանություններից թաքցրել է մասնավոր ընկերությունների 405 մլն դոլարի պարտքը ՌԴ պաշտպանության նախարարությանը:

Բացի այդ, նախկին վարչապետը թաքցրել է Ռուսաստանում իր դեմ հարուցված քրեական գործի գոյությունը, որտեղ ապացուցվել է նրա մեղավորությունը այդ հաստատության պաշտոնատար անձանց կաշառք տալու մեջ, հաղորդում է Dni.ru-ն:

Հիմա բոլոր այդ հանգամանքները պետք է հետաքննվեն իրավապահ մարմինների կողմից: Հանձնաժողովի 40 էջանոց հաշվետվությունը կփոխանցվեն նաեւ Եվրոպայի խորհրդին, Եվրահանձնաժողովին, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ինչպես նաեւ ԵԱՀԿ  օրենսդիր մարմիններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ