News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ Արթիկից տեղեկություն է ստացել այն մասին ,որ տեղի ոստիկանապետ Արթուր Պետրոսյանն այս օրերին զբաղված է «Օրինաց երկիր» կուսակցության քարոզարշավով: «Ավելին, ըստ մեր տեղեկությունների` նա ոստիկանության Արթիկի բաժինը վերածել է թիվ 36 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված իր եղբոր` ՕԵԿ-ական Հունան Պետրոսյանի ոչ պաշտոնական նախընտրական շտաբի: Ոստիկանության լչատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, սակայն, հերքերցին այս լուրերը` նշելով, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խստիվ արգելել է ոստիկաններին` զբաղվել քաղաքականությամբ: Բայց կարծես թե Պետրոսյանը, հանուն իր եղբոր պատգամավորական մանդատի, պատրաստ է խախտել բոլոր օրենքներնու հրամանները, ինչն էլ ապագայում կարող է իր պաշտոնի համար լուրջ խոչընդոտ հանդիսանալ»,- գրում է «Ժողովուրդ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ