News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի կողմից Հայաստանին հատկացվող օգնության կրճատման ամենահավանական պատճառը կարող է լինել ամենաբանալը: Այդ մասին NEWS.am–ի թղթակցի հետ հարցազրույցում հայտնել է ամերիկացի քաղաքագետ, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Լինքոլն Միթչելը` մեկնաբանելով ԱՄՆ պետբյուջեից Հայաստանին տրամադրվող օգնության կրճատման մասին որոշումը: Մախագահ Բարաք Օբամայի կողմից ներկայացված 2013-ի բյուջեի նախագծում նախատեսվում է այդ օգնությունը 40 միլիոն դոլարից կրճատել 32,5 միլիոն դոլարի, կամ 19 տոկոսի չափով:

«Պատճառները կարող են մի քանիսը լինել: Ամենահավանական եւ ամենահետաքրքիր պատճառներից է այն, որ ԱՄՆ-ը որոշել է կրճատել ծախսերը` ելնելով քաղաքական եւ ֆիսկալ խնդիրներից»,-նշել է նա:

Իր հերթին, Հյուսիսային Դակոտայի պետհամալսարանի քրեական իրավունքի եւ քաղաքագիտության պրոֆեսոր Թոմաս Ամբրոզիոն հավելել է, որ կրճատումը այնքան էական չէ, որ դրա մեջ ինչ-որ «մեսիջ» փնտրենք` ուղղված Երեւանին:

«Չեմ կարծում, որ այդպիսով ԱՄՆ-ը ցանկանում է ինչ-որ բան հասկացնել Հայաստանին, Ադրբեջանին կամ էլ Թուրքիային: Ես այդ մռայլ թվերի տակ ենթատեքստեր չէի փնտրի»,-հավելել է Ամբրոզիոն:

Նշենք, որ Սպիտակ տան կազմած բյուջեի ամբողջ նախագիծը առաջարկում է 300 միլիոն դոլարի չափով կրճատել միջազգային օգնությունը: Մասնավորապես, Եվրոպային եւ Կենտրոնական Ասիան տրամադրվող օգնությունը նախատեսվում է կրճատել 18 տոկոսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ