News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մալիի մայրաքաղաք Բամակոյում, որտեղ նախօրեին զինվորականները գրավել էին իշխանությունը, սկսվել են ջարդերն ու կողոպուտը: Զինվորները թալանել են նախագահական պալատը, իսկ հետո անցել են նաեւ խանութներին եւ բենզալցակայաններին: 
Հրամանատարները չեն կարողանում քաոսի դեմն առնել` չնայած հայտարարված պարետային ժամին, հայտնում է ՆՏՎ-ն:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը քննադատել է Մալիում հեղաշրջումը եւ կոչ է արել անմիջապես վերականգնել սահմանադրական կարգուկանոնն աֆրիկական այդ երկրում: Գլխավոր քարտուղարը դիմել է ապստամբության ղեկավարներին` խնդրելով զերծ մնալ  ցանկացած գործողություններից, որոնք կարող են ավելացնել բռնության ծավալները եւ էլ ավելի ապակայունացնել երկիրը, հայտնում է rbc-ն: 

Միաժամանակ, ԱՄՆ-ն Մալիի իշխանությունը զավթած զինվորականներին սպառնացել է 137 միլիոն դոլար ֆինանսական օգնությունից զրկել: ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի պաշտոնական հայտարարության մեջ զինվորականներին կոչ է արվում վերականգնել երկրում օրինական իշխանությունը: Հակառակ դեպքում խոսքը կարող է լինել ֆինանսական օգնության վերանայման մասին, որը խոստացված է եղել նախագահ Ամադ Թուրեին:

Հատկանշական է, որ Պետդեպարտամենտի մամլո քարտուղար Վիկտորյա Նուլանդը զգուշանալով Մալիում կատարված իրադարձությունները չի անվանել հեղաշրջում, քանի որ նման ձեւակերպումն ինքնաբերաբար կփակեր այդ երկրի կառավարությանն ամերիկյան փողերի տրամադրելու հարցը, հայտնւմ է utro.ru-ն: 

Հիշեցնենք, որ Մալիում հեղաշրջումը տեղի էր ունեցել մարտի 22-ին: Երկրի հյուսիսում տուարեգների ապստամբության ճնշման կառավարության քաղաքականությունից դժգոհ զինվորներն սկզբում զավթել են հեռուստակենտրոնը, իսկ այնուհետեւ հարձակվել են եւ թալանել նախագահական պալատը: Զինծառայողները հայտարարել են սահմանների փակման մասին եւ ձերբակալել մի շարք նախարարների: Նախագահ Թուրեն, ըստ վերջին տվյալների, գտնվում է իրեն հավատարիմ զինվորների պաշտպանության ներքո` երկրի մայրաքաղաք Բամակոյում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ