News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Արտակարգ դրության մասին օրինագիծը արտերկրում լուրջ խնդիրներ կբերի Հայաստանի համար, այն մտահոգիչ օրենք է: Այդ մասին Ազգային Ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

«Ցանկացած պետություն պիտի ունենա օրենք հատուկ դեպքերը կանխելու համար, մենք պահանջում էինք, որ նման ստորաբաժանումներ չլինեն ՊՆ կազմում: Դա պետք է լիներ ոստիկանության կամ անվտանգության մարմինների կազմում: Մեզ չլսեցին, եւ միջամտելու իրավունքը դրվեց բանակի վրա, ինչը հակասահմանադրական է»,-ընդգծեց դաշնակցական պատգամավորը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ընտրություններից հետո ՀՅԴ-ն իշխող կոալիցիայի մաս կազմի, Վ. Հովհաննիսյանը պատասխանեց. «Մենք ուզում ենք այնքան ավելացնել մեր ներկայությունը խորհրդարանում, որ կոալիցիաների կարիք չլինի»:

«Կոալիցիայի երեք ուժերի մոտ հավատալ բառն է կարգախոսներում: Մի հանրապետական պատգամավոր` իմ լավ ընկերը, ասել է, որ հավատալը քաղաքականացնելու եւ քաղաքականություն բերելու համար պետք է իրավունք ունենալ: Այդ իրավունքը մեր իշխանությունները մսխել են:

Իշխանությունը հասկացել է, որ ուրիշ ոչ մի փաստարկ չունի ժողովրդին ներկայանալու:

Ինչի՞ն հավատամ: Մենք հավատում ենք, որ իշխանության մեջ կան բարի, հայրենասեր մարդիկ, բայց մենք չենք հավատում, որ նրանք կփոխեն: Հանրապետականը  1995-ից եղել է իշխանության մեջ, 1999-ից իշխանություն է, հավատ չեն ներշնչում: Նայում ես մեծամասնականը, տեսում ես, որ իրենց սայլը լծված է այնպիսի մարդկանցով, որ հավատալը չի գալիս»,-իր խոսքն ամփոփեց Վահան Հովհաննիսյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ