News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գալուստ Սահակյանը հակադարձել է ՀՀԿ-ի համամասնական ցուցակի վերաբերյալ հնչող քննադատություններին, նշելով. «Թող իրենց ցուցակի դարդը լացեն»: Այդ մասին, այսօր` մարտի 23-ին, Ազգային Ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

«Մենք հանգամանալից ցուցակ ունենք, այնպես չէ, որ բոլորի ցուցակում սրբեր են նստած»,- ասաց Սահակյանը` հակադարձելով Վահան Հովհաննիսյանի այն խոսքին, թե ՀՀԿ համամասնական եւ մեծամասնական ցուցակները հիմք չեն տալիս հավատալու այդ քաղաքական ուժին:

Հարցին, թե իշխող կոալիցիայի կարգախոսներում հավատալ բառը կա, ձեզ կհաջողվի՞ վերականգնել հավատը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Երբ ասում ենք հավատալ, չենք ասում հավատացեք որեւէ անձի կամ իշխանությանը: Ասում ենք, որ եթե գործի հիմքում ընկած է հավատը, արդյունքներն ավելին է լինում: Եթե մարդիկ, չհավատան, չեն ամուսնանա, երեխա չեն ունենա: Եթե ազգովի չհավատայինք, պատմական արդարությունը Ղարաբաղի հարցում վերականգնած չէր լինի: Այն ուժերը, որ գիտակցում են, թե քիչ ձայներ են ունենալու, փորձում են հակառակ խոսել գործընթացների մասին, եւ շռայլ խոսել ապագայի մասին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ