News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ԱԳՆ-ն խիստ է արձագանքել USCIRF-ի զեկույցին, որտեղ Թուրքիան հայտնվել է կրոնական ազատությունները սահմանափակող երկրների շարքում։

Թուրքական Milliyet_ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, թե USCIRF-ի զեկույցն իրենց համար անընդունելի է։ Հայտարարությունում ասվել է, թե զեկույցը կազմվել է անկախ մարմնի կողմից, սակայն իրականում այն պատրաստել են քաղաքական տարբեր շահեր հետապնդող քաղաքական գործիչների կողմից։

Նշենք, որ ԱՄՆ միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովի (USCIRF) կողմից ներկայցված զեկույցում նշվում է, որ Թուրքիայում շարունակվում է կրոնական ազատությունների հարցում կիրառել լուրջ սահմանափակումներ՝ թույլ չտալով ոչ մահմեդականներին բացել հոգեւոր կառույցներ եւ աճեցնել հոգեւոր սպասավորներ։ «Թուրքիայի 65 հազարանոց հայկական համայնքին սպասարկում է ընդամենը 26 հոգեւորական»,-նշվել է զեկույցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ