News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ), այսօր` մարտի 23-ին, վերսկսել է «ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կայացման եւ սահմանադրական պետության ձեւավորման հիմնախնդիրները. նոր մարտահրավերներ» ընդհանուր վերտառությամբ անցյալ տարվանից գործող երիտասարդական դպրոցի պարապմունքները: Նոր շարքի անդրանիկ դասախոսությամբ հանդես եկավ ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը, որի թեման էր` «Օրենքը եւ արդարադատությունը անցումային (ոչ իրավական) պետությունում. իրավահավասարության սկզբունքի խախտումը»: Տեսական նյութը ունկնդիրներին ներկայացվեց հայաստանյան իրականությունից քաղված փաստերի հետ սերտորեն շաղկապված:

Դասընթացի մասնակիցներին ողջունել է ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար, ՌԱՀՀԿ հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ինչպես արդեն տեղեկացվել է, այս տարվա ծրագիրը ներառում է 13 սեմինար, որոնք կանցկացվեն շաբաթը մեկ պարբերականությամբ: Վերոնշյալ թեմայով հետաքրքրված երիտասարդների առջեւ դպրոցի մուտքն ազատ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ