News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիա մեկնող հայաստանցիների թիվը 2012-ի փետրվարին նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 8,7 տոկոսով։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից, 2012-ի փետրվարին Թուրքիա է այցելել 3 225 հայաստանցի։ Նախորդ տարի փետրվարին Թուրքիա էր այցելել 3 533 հայաստանցի։

Նշենք, որ 2012-ի հունվարին Թուրքիա այցելող հայաստանցիների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2 տոկոսով։

2011-ին Թուրքիա է այցելել 72 393 հայաստանցի, որը 4,5 տոկոսով ավելի էր 2010-ի համեմատությամբ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ