News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 26
USD
387.5
EUR
412.18
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Անդրես Բերինգ Բրեյվիկի փաստաբանները որոշել են դատարանին համոզել, որ իրենց պաշտպանյալը բոլոր հիմքերն ուներ վախենալու, որ մահմեդականները վտանգավոր են Նորվեգիայի համար: Այդ նպատակով նրանք ցանկանում են դատարան կանչել Մոհիելդինա Մոհամեդին, մոլլա Քրեքարին եւ իսլամիստ Արֆան Բահթիին:

Բրեյվիկը համոզված է, որ նորվեգացիներն իրեն ավելի լավ կհասկանան, եթե Քրեքարը եւ Բհաթին գան դատարան:

«Մենք ցանկանում ենք լույս սփռել այն բանի վրա, թե ինչու է Բրեյվիկը պայքար սկսել. պատճառը վախն է, որ մահմեդականները կգրավեն Նորվեգիան»,- հաղորդում է MIGnews-ը:

Մոհիելդին Մոհամադն աչքի էր ընկել լուրերում երկու տարի առաջ ցույցերի հետ կապված, որոնք երկրում տեղի էին ունեցել այն բանից հետո, երբ Dagbladet հրատարակչությունը  Մուհամեդ մարգարեի ծաղրանկարն էր տպել:  Վերջերս նրան ձերբակալել էին այս տարվա հունվարին YouTube-ում տեսահոլովակի հրապարակման հետ կապված, որում սպառնալիքներ էին նշված թագավորական ընտանիքի անդամների եւ Նորվեգիայի կառավարության դեմ:

Մոլլա Քրեքարը, որն արդեն 20 տարի է ապրում է Նորվեգիայում  որպես փախստական, ավելի վաղ դատարանում հայտնել էր, որ նա, ով այրում է Ղուրանը, արժանի է մահվան: Քրեքարը կարծում է, որ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարի հրապարակումը պատերազմի կոչ է իսլամի դեմ: Նա նաեւ մեղադրվում է  նորվեգական պաշտոնյաների դեմ մահվան սպառնալիքներ հնչեցնելու մեջ, այդ թվում նաեւ պահպանողական կուսակցության առաջնորդ Էռնա Սոլբերգի հասցեին: Դատախազությունը  Քրեքարի համար պահանջում է 5 տարվա ազատազրկում: 

Արֆան Քադիր Բհաթին, որն ավելի վաղ արդեն  մեղադրվել էր  ահաբեկչության մեջ, նույնպես բազմիցս հայտարարել է, որ  շարիաթ քարոզող մահմեդականներն առավելություն ունեն մնացածի նկատմամբ, եւ հենց այդ պատճառով էլ նա ձգտում է նորվեգական օրենքները փոխարինել շարիաթի օրենքներով:  Բացի դրանից, նա մասնակից է  2006 թվականի սեպտեմբերին Օսլոյում սինագոգի հրաձգությանը:

Բրեյվիկի գործով դատը պետք է սկսվի ապրիլի 16-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ