News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 11
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի մայրաքաղաքում տեղի ունենալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովից առաջ Սեուլի Grand Hyatt հյուրանոցում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիթ Էրդողանի հետ:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե քննարկման հիմնական թեման եղել է Սիրիայի իրադարձությունները: «Սիրիայի հարցում Թուրքիայի հետ շարունակելու ենք համատեղ աշխատել: Քննարկել ենք նաեւ Թուրքիայում ազգային փոքրամասնությունների կրոնական խնդիրները»,-ասել է Օբաման:

Իր հերթին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, թե Սիրիայի հարցում Թուրքիան չի կարող որպես հանդիսատես լինել: «Սիրիայի հարցում մարդկային պարտավորություն ունենք եւ կանենք այն ինչ մեզնից հասնում է: Կորեայից հետո Իրան կատարելիք իմ այցի ընթացքում օրակարգի գլխավոր թեման լինելու է Սիրիայի խնդիրը: Շատ գոհացուցիչ է, որ PKK-ի դեմ պայքարում ԱՄՆ-ը Թուրքիայի կողքին է»,-նշել է Էրդողանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news