News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 01
USD
407.21
EUR
423.54
RUB
7.75
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում, մարտի 25-27-ին, ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում այրվել են 4 հա մակերեսով պտղատու ծառեր եւ 1 հա խոտածածկ տարածք:

Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում այրվել է 1 հա խոտ եւ պտղատու ծառեր, Մուսալեռում` մոտ 3000 քմ մակերեսով խաղողի այգի եւ խոտ:

Լոռիի մարզի Տաշիր-Բլագոդարնոյե ավտոճանապարհին այրվել է 8000 քմ խոտ, Վանաձորում` 3000 քմ, Օձուն գյուղի «Մլյակ» հանդամասում` 2,8 հա խոտ, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին` 5 հա, Ապավեն-Գոգավան գյուղերի միջեւ` 1 հա, Վանաձորի հին գերեզմանատան մոտ` 1000 քմ, «Քոբեր» ե/գ կայարանի մոտ` 1 հա, Ալավերդի-Աքորի ավտոճանապարհին` 1200 քմ բուսածածկ տարածք:

Վայոց ձորի մարզի Երեւան-Մեղրի ավտոճանապարհին այրվել է 3500 քմ խոտ, խաղողի 50 վազ եւ 20 բերքատու ծառ` ամբողջությամբ, իսկ 30 բերքատու ծառ՝ մասնակի, Արփի գյուղի գերեզմանատան մոտ` 1000 քմ խոտ, 10 բերքատու ծառ եւ 4 խաղողի վազ՝ մասնակի, Եղեգնաձորի մերձակայքում այրվել է 2 հա խոտածածկ տարածք եւ 35 բերքատու  ծառ` մասնակի:

Արագածոտնի մարզի Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին այրվել է 7000 քմ խաղողի այգի եւ 3000 քմ խոտ, Կարբի գյուղի ամառանոցների մոտ` 4000 քմ խոտ եւ 80 ծառ՝ մասնակի, Ագարակ եւ Բյուրական գյուղերի միջանկյալ տարածքում` 1000 քմ բուսածածկ տարածք:

Տավուշի մարզի Դովեղ գյուղում  այրվել է 5 հա, Բագրատաշենի անցակետի մոտ` 1 հա, Այգեպար գյուղում` 6 հա, Կողբ գյուղի մոտակայքում` 2,2 հա խոտ:

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում` 5000 քմ, Մասիս» ե/գ կայարանի մոտ գտնվող նավթի չգործող պահուստարանների մոտ` 1 հա, Այնթափ գյուղում («Ժանյակ» գործարանի մոտ)` 2000 քմ բուսածածկ տարածք:

Սյունիքի մարզի Մեղրիի «Բնակ-2» թաղամասում` 12 բերքատու ծառ եւ 5000 քմ խոտածածկ տարածք, Արարատի մարզի Ձորակ գյուղում՝ 1 հա խոտ:

Երեւանի Նորագավթի 1-ին փողոցում այրվել է 1000 քմ, Ուլնեցու փողոցում` 4000 քմ, Բագրատունյաց փողոցում` 3500 քմ խոտ, Օրբելու փողոցի մոտակա ձորակում` 3000 քմ խոտածածկ տարածք եւ կոճղեր:

Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ