News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Համացանցում են հայտնվել BMW 4-Series Coupe-ի բոլորովին նոր մոդելի լրտեսական լուսանկարները:

Ինչպես հաղորդում է avtoutro.ru-ն,  կուպեի վերնամասում մեքենան փորձարկվել է գերմանացի ինժեներների կողմից ձնե  հարթակում: Դատելով  խիստ քողարկումից`  մեքենան դեռեւս գտնվում է մշակման նախնական փուլում: 

4-րդ սերիայի թողարկումն առաջին դեպքն է, երբ BMW-ն որոշել է առանձնացնել նոմենկլատուրան` երկու սերիայից մեկ դարձնելով: Սակայն լուրերն առաջին եւ երրորդ սերիայի  առանձին սեգմենտի կուպեի մասին կային դեռեւս անցյալ տարվանից: 

Շուկայագետները քայլը բացատրում են  ոչ միայն գնորդներին  բացահայտ  Audi А5-ի այլընտրանքային տարբերակի համար, այլեւ մի փոքր ավելի բարձր գին ուզելու համար, քան թե հենց այդ նույն  երրորդ սերիայի սեդանի համար: 

Տեսագրության մեջ կարելի է շատ լավ տեսնել այն գծերի  ընդհանուր  դինամիկ դիզայնը, որն ավելի վաղ իրականացվել էր F 30 կուզովում, գրում է  NEWSru.com-ը: Չափերով փոքր, ներսում  BMW «չորսի» մասերով այն կդառնա  6-րդ սերիայի մեծ կուպեի  այլընտրանքային տարբերակը:

Սպասվում է, որ ինչպես եւ երրորդ սերիայի մեքենաները,կուպեն կառաջարկվի երեք տեսքերով` Sport, Modern եւ Luxury:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ