News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կենսաթոշակային բարեփոխումների համար անհրաժեշտ բոլոր օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերի հիմնական մասն արդեն ընդունված են: Այդ մասին NEWS.am-ին ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը: Նրա խոսքով`կամավոր կուտակայինի մասով բոլոր անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերն ընդունված են, ուղղակի դեռեւս ֆինանսական համակարգի կողմից առարկայական առաջարկ չկա:  Այս ուղղությամբ ՀՀ Կենտրոնական բանկն իրականացնում է ինտենսիվ աշխատանքեր, նաեւ ֆինանսական ինստիտուտների ունակությունների բարձրացման ուղղությամբ:

Ա. Ասատրյանի ներկայացմամբ` կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգն ունի 3 սխեմա. կենսաթոշակային ֆոնդերի, ապահովագրական ընկերությունների եւ առեւտրային բանկերի միջոցով; Կենսաթոշակային ֆոնդեր դեռեւս ստեղծված չեն, իսկ ապահովագրական ընկերությունների ու առեւտրային բանկերի կողմից առաջարկ չկա: Մասնավորապես` բանկերը կարող են կենսաթոշակային ավանդներ առաջարկել, սակայն ներկայում գործող առաջարկները չեն բավարարում օրենքի հիմքում դրված բավական խիստ չափանիշներին:

Նշենք, որ այսօր` մարտի 26-ին Երեւանում իր աշխատանքներն է սկսել սոցիալական ապահովության եւ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ միջազգային սեմինար-խորհրդակցություն:

Կենսաթոշակային բարեփոխումների շրջանակում 2011թ. ապրիլից Հայաստանում ներդրվել է կամավոր կուտակային համակարգը, իսկ 2014թ. հունվարի 1-ից կներդրվի պարտադիր կուտակային համակարգը:

Այն քաղաքացիները, ովքեր ծնվել են 1974թ. հունվարի 1-ից հետո, 2014 թ. պարտադիր հիմունքներով անցնելու են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի, իսկ մինչեւ 1974թ. հունվարի 1-ը ծնված անձինք համակարգին կարող են միանալ կամավորության սկզբունքով: Որեւէ տարիքային սահմանափակում այս առումով գոյություն չունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ