News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ամերիկյան պատվիրակությունը ցուցադրաբար լքել է  նիստերի դահլիճը Դուշանբեում Աֆղանստանի հարցով տնտեսական համագործակցության տարածաշրջանային կոնֆերանսի ընթացքում  Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինժադի ելույթի ժամանակ, որը Աֆղանստանի բոլոր  դժբախտություններում մեղադրել է  ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին:

Նա հայտարարել է, որ աֆղանական ժողովուրդը մշտապես ենթարկվում է  հարձակումների իր տներում,  եւ նման իրադրություն է նաեւ Պակիստանում, Պաղեստինում եւ  աֆրիկական մի շարք երկրներում: 

«Ամբողջ խնդիրը ՆԱՏՕ-ի եւ ՆԱՏՕ-ի քաղաքականության մեջ է, որն ահաբեկչության հետ անձնական պայքարոի արդյունքում մտել է Աֆղանստան, եւ այժմ նման կարգախոսով շրջապատում է Ռուսաստանը եւ Չինաստանը», - ավելացրել է Իրանի նախագահը:

Նրա ելույթի ժամանակ ամերիկյան պատվիրակությունն  ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ռոբերտ Բլեյքի ղեկավարությամբ ցուցադրաբար լքել է  դահլիճը եւ վերադարձել այն բանից հետո, երբ Ահմադինեժադն ավարտել է խոսքը:

Մինչդեռ, երբ ԱՄՆ-ի պատվիրակությունն իր դեմարշն էր իրականացնում, Ահմադինեժադը նախազգուշացնում էր, որ «ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ը պետք է փոխվեն, քանի որ անցել է  այն ժամանակը, երբ նրանք թելադրում էին իրենց  պայմաններն աշխարհին»:

«Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ նման քաղաքականությունը միայն վնաս է նրանց համար, ով այն վարում է , եւ նրանք դրա համար կպատժվեն», - հայտարարել է Իրանի նախագահը, հայտնում է gazeta.ru-ն:

Ահմադինեժադը նաեւ իր առաջարկությունն է արել Աֆղանստանում  իրադրության կարգավորման  վերաբերյալ. ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն պետք է լքեն այդ երկիրը, եւ նրանց հեռանալով պետք է լուծվի նաեւ թմրանյութերի խնդիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ