News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այսօր թատերական աշխարհը նշում է Թատրոնի օրը: Այն սահմանվել է 1961թ. Թատրոնի միջազգային ինստիտուտի  IX կոնգրեսի կողմից:

Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ առաջին միջազգային ուղերձը գրվել է 1962թ.` ֆրանսիացի գրող եւ նկարիչ Ժան Կոկտոյի կողմից, հաղորդում է    Calend պորտալը:

«Թատրոն» բառը ծագում է հին հունարեն   theatron (θέατρον) բառից, ինչը նշանակում է «վայր, որտեղ դիտում են»: Ավանդաբար թատրոնում երկու առավել տարածված ժանրեր են ներկայացվում` ողբերգություն եւ կատակերգություն, որոնց խորհրդանիշն են դարձել թատերական դիմակները:

Թատերական ներկայացման մասին  առաջին հիշատակությունը թվագրված է մեր թվարկությունից առաջ  2500 թվականին:   Առաջին թատերական խաղը տեղի է ունեցել Եգիպտոսում, որի սյուժե են հանդիսացել եգիպտական դիցաբանական  կերպարները` Օսիրիսի մասին պատմությունները: Դա թատրոնի եւ կրոնի միջեւ երկար եւ հաստատուն կապի սկզբնավորումն է եղել: Հին Հունաստանում թատրոնն սկսել է ձեւավորվել  որպես արվեստ,  սահմանվել են ողբերգության եւ կատակերգության, ինչպես նաեւ թատերական  այլ դրսեւորումների հստակ սահմանները:

Հին հունական թատերական ներկայացումները եւս օգտագործել են դիցաբանական կերպարներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ