News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանում. մարտի 25-ին, ժամը 22.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մոսկովյան փողոցում՝ Ալեքսանդր Թամանյանի հուշարձանի մոտակայքում, վրաերթի է ենթարկել 24-ամյա մի աղջկա:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Վրաերթ է տեղի ունեցել նաեւ Երեւանի Ռուբինյանց փողոցում:

Մարտի 26-ին, ժամը 21.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Ռուբինյանց փողոցի թիվ 23/1 շենքի բակում վրաերթի է ենթարկել 6-ամյա մի աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ