News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը պատասխանել է հանրապետական Ռոմնիի հայտարարությանն այն մասին, որ Ռուսաստանն ԱՄՆ-ի թիվ մեկ թշնամին է: ՌԴ նախագահն ամերիկացուն խորհորդ է տվել  «խելքի գալ», իսկ նրա ելույթը գնահատել է իբրեւ հոլիվուդյան բեմականացում:

«Դրանից Հոլիվուդի հոտ է գալիս, ԱՄՆ-ի նախագահի թեկնածուները նման հայտարարություններ անելիս պետք է տրամաբանական   հիմնավորումներ ներկայացնեն», - նշել է Մեդվեդեւը Սեուլում միջուկային անվտանգության գագաթաժողովի արդյունքների վերաբերյալ մամլո ասուլիսում:

Միաժամանակ, Մեդվեդեւը հավելել է, որ Ռուսաստանը կցանկանար ԱՄՆ-ի հետ շարունակել երկխոսությունը  «անկախ նրանից` ով է նստած Սպիտակ տանը», հաղորդում է gazeta.ru-ն:

Քննարկելով ՀՀՊ համակարգի տեղակայման հարցը` Մեդվեդեւը հայտարարել է, որ Ռուսաստանը եւ ԵՄ երկրները այդ համակարգի հետագա կոնֆիգուրացիան չեն պատկերացնում եւ որ այդ թեման օգտագործվում է քաղաքական նպատակներով:

Հիշեցնենք, Միթ Ռոմնին, մեկնաբանելով Սեուլում Մեդվեդեւի եւ Օբամայի հանդիպման արդյունքները, գործող նախագահի հասցեին կոշտ քննադատությամբ էր հանդես եկել, իսկ Ռուսաստանն անվանել էր ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական թիվ մեկ հակառակորդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ