News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր` մարտի 27-ին, ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը` Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում վարկային գործառնությունների բաժանմունքի ղեկավար Ֆիլիպ Սզիմչակի գլխավորությամբ:

ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ անդրադարձ է եղել Հայաստանում ԵՆԲ ներգրավվածությամբ մի շարք ծրագրերի իրականացմանը` այդ թվում սահմանային ենթակառուցվածքների բարեփոխման համալիր ծրագրի ընթացքին վերաբերող հարցերի:

ԵՆԲ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Արեւելյան Գործընկերության շրջանակներում բանկին տրվել է գործունեության առավել ընդգրկուն շրջանակ` խորացնելու համագործակցությունը Արեւելյան Գործընկերության երկրների` այդ թվում Հայաստանի հետ: Այս համատեքստում կողմերը քննարկել են ԵՆԲ մասնակցությամբ մի շարք նոր նախաձեռնությունների իրականացմանն առնչվող հարցեր: 

Քննարկվել է նաեւ առաջիկայում Երեւանում Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ ԵՄ այլ հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային համաժողովի կազմակերպման հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ