News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ԱՄՆ-ին մտահոգություն է հայտնել Աֆղանստանի միջազգային ուժերի կազմում գտնվող վրացական անձնակազմին զենք մատակարարելու առնչությամբ: Այդ մասին, այսօր` մարտի 27-ին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը: Նա ընդգծել է, որ ռուսական կողմը սկզբունքորեն կարեւոր է համարում այն, որ Աֆղանստանում վրացական անձնակազմի օգտագործած սպառազինությունները հանկարծ չհայտնվեն Վրաստանում:

Լուկաշեւիչը կարծում է, որ Աֆղանստանի անվտանգության աջակցության միջազգային ուժերի կազմում Վրաստանի մասնակցությունը հաճախ օգտագործվում է որպես առիթ Վրաստանի ռազմական վերապատրաստման  համար, հաղորդում է  «Նեզավիսիմայա գազետան»:

Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ 2011թ. ԱՄՆ-ի դեսպանությունը ՌԴ-ին տեղեկացրել է Աֆղանստանում վրացական անձնակազմին սպառազինություններ եւ զրահատեխնիկա մատակարարելու ծրագրերի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ