News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 28
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում «տնավորված» աֆրիկացի ապօրինի ներգաղթյալներն արդեն լքել են Հայաստանի տարածքը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Զվարթնոց» օդանավակայանում, միաժամանակ չհստակեցնելով, թե կոնկրետ որ ուղղությամբ են մեկնել նրանք: «Հյուրերից» վերջինը Հայաստանը կլքի մոտ ժամանակներս:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ աֆրիկացի ապօրինի ներգաղթյալների խումբը բնակվել է Երեւանի միջազգային «Զվարթնոց»  օդանավակայանում: Հայաստանը պետք է տարանցիկ կետ լիներ Մոլդովա թռիչքի համար:

11 տղամարդիկ Երեւան են ժամանել Դուբայից եկող չվերթով: Նրանք բոլորը աֆրիկական Կոտ դ'Իվուարի Հանրապետությունից են եւ պնդում են, որ Մոլդովա են մեկնում ֆուտբոլային ընտրական հանդիպմանը մասնակցելու: Դրա արդյունքների համաձայն աֆրիկացիները իբրեւ թե պետք է ընդգրկվեն մոլդովական ֆուտբոլային ինչ-որ ակումբում: Երեւան ժամանելու առաջին օրերին աֆրիկացիները պնդում էին, որ տոմսի փող ունեն: Խոսում էին առասպելական` 2 մլն դոլարի մասին: Բայց արդյունքում նրանց մոտ ոչ փող, ոչ էլ Մոլդովայի տարանցիկ չվերթի տոմսեր չեն հայտնաբերվել:

Ներգաղթյալներն անգամ սնվելու միջոցներ չեն ունեցել: Երեւանի օդանավակայանի աշխատակիցների կողմից արված հարցաքննությունների ընթացքում պարզվել է, որ միեւնույն քաղաքացիները Սանկտ Պետերբուրգի օդանավակայանից փորձել են թռչել  եվրոպական որեւէ երկիր:

Օդանավակայանի աշխատակիցները նշում են, որ աֆրիկացիներն անգլերեն չգիտեն, իսկ ֆրանսերենի թարգմանիչ իրենց «դեռ չեն տրամադրել»: Օդանավակայանում հրաժարվել են որեւէ մեկնաբանությունից, առաջարկելով դիմել պետական կառույցներ:

Օդանավակայանի անձնակազմի պնդմամբ` սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանը փորձում են օգտագործել եվրոպական երկրներ ապօրինի մուտք գործելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել