News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լիբիայի հարավ-արեւմուտքում գտնվող Սեբհա քաղաքում  միջէթնիկական բախումների արդյունքում մարտի 27-ին զոհվել է առնվազն 25 մարդ, մոտ հարյուրը վիրավորվել է:

Ինչպես հաղորդում է  «Ինտերֆաքսը»,  հակամարտությունը տեղի է ունեցել երկու ցեղախմբերի միջեւ: Բախումների պատճառ է դարձել ցեղախմբերից մեկի անդամին մյուսի կողմից սպանելու փաստը:

«Agence France-Presse»-ը նշում է, որ երկու ցեղախմբերի միջեւ զինված բախումները  շարունակվում են այս տարվա փետրվարի կեսերից: Որոշ տվյալներով` դրանք արդեն 136 մարդու կյանք են խլել, հարյուրավորները վիրավորվել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ