News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի Ամուրի շրջանի զորահարթակում անցկացվող ուսումնավարժանքների ժամանակ: 31-ամյա մայոր Սերգեյ Սոլնեչնիկովը հերոսաբար զոհվել է` մարմնով փակելով պայթյունի պատրաստվող նռնակը: Նրան կյանքով են պարտական նվազագույնը 10 ժամկետային զինծառայողներ:

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ` ուսումնավարժանքների ընթացքում զինվորները նռնակներ են նետել, այդ թվում` մարտական: Դրանցից մեկը սահել ու ընկել է նրանց կողքին:

Այնուհետեւ ամեն ինչ ակնթարթային արագությամբ է տեղի ունեցել: Սոլնեչնիկովը որոշում կայացնելու համար մի քանի վայրկյան է ունեցել: Մայորը ժամկետայինին հրել է դեպի զինվորների խումբը, որոնք սպասում էին իրենց հերթին, եւ նռնակը ծածկել իր մարմնով:

Վիրավոր սպային արագ հասցրել են Բելոգորսկի զինվորական հոսպիտալ: Մեկուկես ժամից ավելի ռազմական բժիշկները պայքարել են մայորի կյանքը փրկելու համար, սակայն վերքերը չափազանց լուրջ են եղել եւ նրան փրկել չի հաջողվել:

Սոլնեչնիկովի վաշտում շատ զինվորներ ցնցումից ուշքի չեն գալիս: Նրանցից մեկը պատմել է, որ բանակում մեռելային լռություն է, մի քանիսը զուգարանից դուրս չեն գալիս, մինչեւ հիմա սրտխառնոց ունեն: «Տեսարանը դաժան էր, ինչ-որ մեկին անգամ սանիտարական բաժանմունք տեղափոխեցին: Այժմ բոլորս հրամանատարին ենք պարտական. քանի հոգու կյանք փրկեց», - պատմել է զինվորը:

Սոլնեչնիկովի փրկած զինվորների մայրերը դիմել են բանակային շտաբ` խնդելով հետմահու պարգեւատրել հրամանատարին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ