News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի ֆինանսների նախարարությունը NEWS.am-ի խնդրանքով, պարզաբանում է ուղարկել իր «Ինչպես են կազինոները խաբում պետությանը. Վերահսկիչ պալատի մի քանի բացահայտումներ» հրապարակման վերաբերյալ:

Ստորեւ ներկայացնում ենք պարզաբանումն ամբողջությամբ.

 «ՀՀ ֆինանսների նախարարությունը վերը նշված նյութի կապակցությամբ պարզաբա¬նում է, որ նախարարությունում ՀՀ վերահսկիչ պալատի կողմից իրականացված ստուգում¬ների արդյունքում վերջինս վեր է հանել ռիսկեր եւ օրենսդրական բացեր, որոնց հետ ՀՀ ֆինանսների նախարարությունը համաձայնել է եւ հետամուտ է լինելու  վերացնելու: Իսկ ՀՀ վերահսկիչ պալատի կողմից արձանագրված դեպքերը գործող իրավական ակտերի պահանջների խախտումներ չեն: Այս մասին Նախարարությունը ՎՊ-ին արդեն իսկ ներկա¬յացրել է իր պարզաբանումները:

Այժմ, անդրադառնալով հոդվածում նշված փաստերին և հարցերին, հակիրճ ներկայացնենք դրանք.

1. Հոդվածում նշված կազմակերպությունների կողմից ներկայացված ելակետային տվյալները հաստատված կանոնակարգի տվյալների հետ համադրված չլինելու փաստի կապակցությամբ հայտնում ենք, որ Նախարարությունը ՀՀ օրենսդրության պահանջների որևէ խախտում թույլ չի տվել: Հոդվածում նշված երկու դեպքերում էլ համապա¬տասխան խաղատների կազմակերպիչները մինչև գործունեություն ծավալելը «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքին համապա¬տաս¬խան` ելակետային տվյալները ներկայացրել են հարկային տեսչություն, որից հետո նույն ամսվա (դեկտեմբեր) ընթացքում Նախարա¬րության հետ համաձայնեցրել են կանոնակարգերի համապատասխան փոփոխությունները եւ այնուհետև իրականացրել ելակետային տվյալներով ներկա¬յացված տվյալներին համապա¬տասխան գործունեութ¬յուն: Նշենք նաև, որ <<Օրակուլ>> խաղատան կազմակերպչի 2011թ. դեկտեմբեր ամսվա ելակետային նոր տվյալները (որոնց հիման վրա խախտում է արձանագրվել) Նախարարությունը նախօրոք չի ստացել, մինչև կանոնակարգի փոփոխութ¬յան նպատակով ֆինանսների նախարարություն ներկայացված փաստաթղթե¬րում առկա տեղեկատվությունը, որի պատճառով Նախարարության աշխատակիցները չէին կարող տեղեկանալ հնարավոր անհամապատասխանության մասին և ձեռնարկել համապա¬տասխան միջոցներ:

2. Շահումով խաղերի և խաղատների կազմակերպիչների կողմից շահագործվող խաղային սարքավորումների ծրագրային ապահովումը սերտիֆիկացման չենթարկվելու փաստի կապակցությամբ հայտնում ենք, որ թեև նման պահանջ, որով նախատեսվի, որ խաղային սարքավորումների ծրագրային ապահովումը պետք է պարտադիր սերտիֆիկացվի, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ, այնուամենայնիվ ստուգում իրականացրած աշխատակիցների և Նախարարության ներկայացուցիչների քննարկման արդյունքում նշված փաստն արձանագրվել է ստուգման արդյունքում կազմված փաստաթղթում: Անհրաժեշտ ենք համարում նշել, որ նախքան ՀՀ վերահսկիչ պալատի կողմից իրականացված ստուգումը, Նախարարությունն այս ուղղությամբ որոշակի քայլեր է ձեռնարկել` 2011թ. պայմանագիր է կնքել Կանադական ընկերության հետ, որի շրջանակ¬ներում վերջինս աջակցելու է շահումով խաղերի և խաղատների կազմակերպիչների կողմից շահագործվող խաղային սարքավորում¬ների ծրագրային ապահովման հետ կապված առցանց վերահսկողություն իրականացնելու մեխանիզմների ներդրմանը, դրանց կիրառման նպատակով մշակվել և շրջանառության մեջ են դրվել համապատասխան իրավական ակտերի նախագծեր:

Հայտնում ենք, որ շահումով խաղերի և խաղատների կազմակերպիչների մոտ տեղում ստուգումներն իրականացվում են <<ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին>> ՀՀ օրենքի շրջանակներում, որով այս ոլորտի մասով ստուգումների իրականացման հաճախա¬կանության սահմանափակում նախատեսված չէ` ելնելով նաև աշխարհում ընդունված այս ոլորտի նկատմամբ յուրահատուկ մոտեցումից և խիստ հսկողության պահ¬պան¬ման անհրաժեշտությունից:

Շահումով խաղերի և խաղատների կազմակերպիչների մոտ տեղում ստուգումներ հիմնականում իրականացվում են տարին մեկ անգամ: Անհրաժեշտությունից ելնելով (կասկած հարուցող համապատասխան տվյալների, կամ փաստաթղթային հսկողությամբ բացահայտված որևէ ռիսկի առկայության դեպքում) հնարավոր է նույն կազմակերպչի մոտ տարվա ընթացքում կատարվեն մեկից ավելի ստուգումներ:

2012 թվականից ոլորտում ներդրվել է ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգ, որի շրջանակներում ՀՀ կառավարության 22.12.2011 թվականի թիվ 1852-Ն որոշմամբ սահմանված ռիսկայնությունը որոշող չափանիշների հիման վրա կազմակերպիչները բաժանվելու են ըստ ռիսկայնության և որոշվելու են տեղում ստուգումների հերթականութ¬յունը և հաճախակա¬նությունը:

Իսկ ինչ վերաբերում է փաստաթղթային վերահսկողությանը, ապա այն իրականացվում է ամենօրյա աշխատանքի ընթացքում` ՀՀ օրենսդրության պահանջներին համա¬պա¬տասխան կազմակերպիչների կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնա¬սիրության միջոցով:

3. Վերջում ավելացնենք նաև, որ ներկայումս ՀՀ-ում գործում են ընդհանուր թվով 88 խաղասրահ, որից 78-ը շահումով խաղ, իսկ 10-ը խաղատուն և ըստ Նախարարության հետ համաձայնեցված կանոնակարգերի` կազմակերպիչների կողմից կարող են շահագործվել թվով 2378 խաղային ապարատ և 125 սեղան (փաստացի շահագործվողների թիվը կարող է ուրիշ լինել, քանի որ կազմակերպիչները Նախարարություն ներկայացնում են խաղային ապարատների և խաղասեղանների առավելագույն թիվը, իսկ փաստացի կարող են շահագործել ավելի քիչ քանակ)»:

Տպել
Ամենաշատ