News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ադրբեջանցիները գողացել են հայ երգիչ Ռազմիկ Ամյանի «Վայ-վայ» երգը: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Ռազմիկ Ամյանի պրոդյուսեր Արմին Մովսիսյանը: Նա պատմեց, որ Ֆարիդ Դադաշովի եւ Ալի Ալիեւի (Farid Dadashov  եւ Ali Aliyev)  անունով արդեն երեք օր է «Վայ-վայ» կատարումը տարածվել է YouTube-ում, մինչդեռ Ռազմիկ Ամյանը այն կատարել է 2011թ-ի  ամռանը: Երգիչը որեւէ տեղ չի դիմել եւ առհասարակ` չգիտի էլ ում կարելի է դիմել նման դեպքում, պարզապես ցանկացել է բարձրաձայնել այս մասին` ցույց տալու, որ «ասում են, որ հայերն են ադրբեջանցիներից երգեր գողանում,բայց փաստորեն ճիշտ հակառակն է»: Ներկայացնում ենք ադրբեջանցիների «Վայ-վայ» եւ Ռազմիկ Ամյանի «Վայ-վայ» երգերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ