News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 12
USD
485.32
EUR
572.14
RUB
6.66
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հայտնի ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյը գնդակահարել է իր կատվին:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով The New York Times-ը, դա հայտնի է դարձել Հեմինգուեյի նամակներից մեկից, որը հետազոտության է դրված Ջոն Քենեդիի անվան գրադարանում:

1953 թ.-ի փետրվարի 22-ին Հեմինգուեյը վենետիկցի արիստոկրատ Ջանֆրանկո Իվանչիչին հասցեագրված նամակում պատմում է, թե ինչպես է իր Վիլլի անունով կատուն ավտովթարի ենթարկվել: Կենդանին տանջվել է, ուստի նա հարկադրված է եղել գնդակահարել կատվին:

Հեմինգուեյը նամակում նաեւ խոստովանում է, որ ինքն առիթ ունեցել է կրակել մարդկանց վրա, սակայն երբեք ստիպված չի եղել սպանել մեկին «ում ճանաչել եւ սիրել է 11 տարի շարունակ, եւ որը երկու ջարդված թաթիկներով շարունակում էր մլավել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել