News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գագաթաժողովի արդյունքներով Իրաքում ընդունվել է Սիրիայի իրադրության վերաբերյալ «Բաղդադյան հռչակագիր»: Միջարաբական կազմակերպության նախկին փաստաթղթերի հետ համեմատած` այս հռչակագիչն ավելի զուսպ է երեւում: 

Նոր փաստաթղթի հիմքում ընկած է խաղաղ կարգավորման նախագիծը, որն առաջարկվել էր հատուկ պատվիրակ Քոֆի Անանի կողմից: ԱՊԼ-ն Դամասկոսից պահանջում է ընդդիմության հետ սկսել լուրջ երկխոսություն: հռչակագրում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականի մասին պահանջ չի հնչում: Եւ առանձին նշված է  երկրի ներքին գործերին արտաքին միջամտության անթույլատրելիության մասին, հայտնում է vesti.ru-ն:

Ավելացնենք, որ գագաթաժողովի ընթացքում Բաղդադի փողոցներում հերթապահում էին ուժային կառույցների շուրջ 100 հազար աշխատակիցներ: Եվ, այնուամենայնիվ, առանց սադրանքների չի անցել: Վարչական թաղամասին մոտակայքում երկու պայթյուն է որոտացել: Տուժածների մասին չի հաղորդվում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ