News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի առջեւ կանգնած արտաքին մարտահրավերների առումով սպեկտրը մեծ է: Այս մասին, այսօր` մարտի 30-ին, Երեւանում Հայ դատի հանձնախմբի 4-րդ խորհրդաժողովի ընթացքում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, հավելելով, որ դրանցից յուրաքանչյուրն այնքան մեծ սպառնալիք է իրենից ներկայացնում, որը նույնիսկ գերտերության համար մեծ կլիներ:

«Դրանք են հայ-թուրքական խնդիրը, Ղարաբաղը, Ջավախքի պատմականորեն չլուծված խնդիրը, իսկ մեր հաջողության բանալին մեր մեջ պետք է փնտրենք»,-ասաց նա:

Արմեն Ռուստամյանը հիշեցրեց, որ իշխանությունները քննարկում են արտաքին քաղաքականության հայեցակարգը, որի նախնական տարբերակն ինքը տեսել է եւ դրա հետ կապված առաջարկություններ է ներկայացրել, որպես ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ: Ավելին, լուրջ մտահոգություններ ունի այդ հայեցակարգի հետ: «Այդ հայեցակարգը, որը քննարկվում է, չի բավարարում կարեւոր մի պայմանի: Այն պետք է հենված լինի այնպիսի գաղափարախոսության վրա, որ կարողանա ազգային պետական շահերի արդյունավետ պաշտպանություն  իրականացնել եւ համարժեք համարվել երկրի առջեւ կանգնած մարտահրավերների հաղթահարման համար»,- ահազանգեց Արմեն Ռուստամյանը, միաժամանակ նկատելով, որ Հայ դատի գաղափարախոսությունն ապահովում է հայկական կողմի անխոցելիությունը:

Նրա ներկայացմամբ, Հայ դատի գաղափարախոսության հիմքում ընկած է պահանջատիրությունը, ինչը պետք է լինի մեր օրակարգում, հատկապես այն դեպքում, երբ մեր պահանջները արդարացված են, քանի որ չենք պահանջում ավելին, քան դրա իրավունքը ունենք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ