News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի խորհրդարանում կրթական նոր՝ 4+4+4 համակարգի հետ կապված քննարկումների ժամանակ հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավոր Մեհմեդ Մեթիները «անդաստիարակ» է անվանել այդ պահին ամբիոնի մոտ ելույթ ունեցող ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Վելի Աղբաբային։ Վերջինս պատասխանել է Մեհմեդ Մեթիներին, ինչից դժգոհ Մեթիները մոտեցել է ամբիոնին, ապտակել Աղբաբային եւ սեղմել նրա կոկորդը։ Մյուս պատգամավորներին հաջողվել է իրարից բաժանել նրանց, սակայն ավելի ուշ իշխող եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ խոշոր ծեծկռտուք է սկսվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ