News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանը քաղաքական գործունեությունը շփոթել է ֆոկուսնիկի փեշակի հետ: Այս մասին Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում հայտարարեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ով նաեւ պատգամավորի թեկնածու է թիվ 7 ընտրատարածքում:

«Առաջին հերթին ֆոկուսնիկներն են, որ կրկեսի հարթակում, սեւ ցիլինդրի մեջ մկանը դհոլ սարքելով ուզում են հավատացնել, թե մուկը փոխվեց դարձավ դհոլ: Դա նույն Սերժ Սարգսյանն էր, ով ամիսներ առաջ ճառում էր, բիզնեսի ու քաղաքականության տարանջատման մասին, թե գործարարները տեղ չեն ունենալու խորհրդարանում ու հիմա առաջարկել է հետեւյալ մականունավորներին` «Նեմեց Ռուբո», «Լֆիկ Սամո», «Թոխմախի Մհեր», «Տպարանի Վրեժ», «ՄԱՊ-ի Ալիկ», «Եվրոստանի Մանվել», «Թունելի Հակոբ», «Պիվի Հակոբ», «Բուռնաշ»:

Այս մարդիկ տեղ են գտել նաեւ ՀՀԿ համամասնական ցուցակում, ուր նրանց միացել են «Չոռնի Գագոն», «Նովոն», «Շմայսը», «Մխիկը», «Լեննականի Վարդանիկը», «Բառադի Համոն», «Լիսկան», «Լոնդիկը» եւ նորին գերազանցություն «Մուկը»,- հայտարարեց Փաշինյանն ու հավելեց. «Այս թեմայով հրապարակային տասնյակ խոստումները դրժելուց հետո նորմալ մարդը պետք է գետինը մտներ, բայց Ս. Սարգսյանը կանգնում է մարդկանց առջեւ եւ հավատալու կոչեր անում»:

Փաշինյանը հիշեցրեց, որ ոպես թիվ 7-ում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Սամվել Ալեքսանյանին հրավիրել է բանավեճի: «Եկեք գնանք նստենք Հ1-ի տեսախցիկների առաջ, ես իմ ասելիքն ասեմ, դուք ձերը, ու ժողովուրդը գնահատի, թե ով է Ս. Սարգսյանը: Այն պարագայում, որ 10 տարում մեկ անգամ ելույթ չեք ունեցել, հարց չեք տվել կառավարությանը, նիստերի 75 տոկոսից բացակայել եք: Եթե հինգ տարի հիվանդ եք եղել, ուրեմն տառապում եք խրոնիկ հիվանդությամբ եւ ձեզ տեւական բուժում է հարկավոր: Ես կօգնեմ, որ Մալաթիա-Սեբաստիայի ժողովուրդը ձեզ ազատի պատգամավորի պարտականությունից եւ բուժվեք լավագույն կլինիկաներից մեկում: Բայց փողը պետք է ուզես Սերժ Սարգսյանից, որ բողկի պես առողջ տղուն հիվանդ է դարձրել»,- հայտարարեց ընդդիմադիր գործիչն ու հայտարարեց. «Ռ. Քոչարյան եւ Ս. Սարգսյան, դուք մեր արյունը չեք մարսելու, դուք խեղդվելու եք մեր արյան մեջ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ