News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից 39-ում ավարտվել է թեկնածուների գրանցման գործընթացը: Այսօր` մարտի 30-ին ինքնաբացարկ են հայտարարել 2 թեկնածու, եւս մեկի գրանցումը հանձնաժողովը մերժել է:

Թիվ 13 ընտրատարածքում ինքնաբացարկ է հայտարարել հանրապետական Սարգիս Հակոբյանը: Այդ ընտրատարածքում մնացել են երկու թեկնածուներ` ՀԱԿ ներկայացուցիչ Վիոլետա (Մանուշակ) Պետրոսյանն ու հանրապետական, Էրեբունիի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը:

Թիվ 21 ընտրատարածքում ինքնաբցարկ է հայտարարել Գեւորգ Ասատրյանը, իսկ թիվ 15  ԸԸՀ-ն մերժել է փականագործ Աշոտ Ճանճապանյանի դիմումը:

Այս պահի դրությամբ, առայժմ գրանցման նիստեր չեն գումարվել Տաշիրի թիվ 32 եւ Սյունիքի մարզի թիվ 37 ընտրատարածքներում:

Նախապես հայտ ներկայացրած 181 մեծամասնական թեկնածուներից արդեն 25-ը լքել է ընտրապայքարը:

Երեկ ինքնաբացարկ էին հայտնել Ալեքսանդր Հակոբյանը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից (թիվ 14 ընտրատարածք), անկուսակցականներ Ատոմ Պետրոսյանը (թիվ 20 ընտրատարածք), Էդուարդ Չատինյանը (թիվ 32), Արտակ Սիսակյանը (թիվ 37) եւ ՀՅԴ-ի կողմից առաջադրվա Սամվել Բաբայանը:

Նախօրեին թիվ 2 ընտրատարածքում Հայկ Հայրապետյանն ու Ալբերտ Սարգսյանը ինքնաբացարկի դիմում էին ներկայացրել, թիվ 7-ում պայքարից հրաժարվել էր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, թիվ 10-ում հանձնաժողովը չի գրանցել Խաչատուր Սուքիասյանին, իսկ 11-ում` ՕԵԿ-ական Էդուարդ Մադաթյանին: Թիվ 17-ում ընտրապայքարից հրաժարվել է Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանը, 18-ում` Հենզել Առաքելյանը, 21-ում` Գագիկ Մարգարյանը, 22-ում Վահագն Հակոբյանը, 24` Մասիս Մելքոնյանը, 26` Հակոբ Հակոբյանը, 27` Մանուկ Հակոբյանը, 29` Գրիգոր Դանիելյանը, 30` Սենիկ Էլվինյանը, 31` Սամվել Սամվելյանը, 40` Երվանդ Չիլինգարյանը, 36` Սուրիկ Գրիգորյանը:

Գրանցման վերջնաժամկետը ապրիլի 1-ն է, երբ ԿԸՀ-ն եւ ԸԸՀ-ները պետք է ավարտած լինեն համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով առաջադրված թեկնածուների գրանցումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ