News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մաշտոցի պուրակում շինարարության դեմ պայքարող ակտիվիստները անժամկետ  նստացույցի են պատրաստվում, քանի որ ոստիկաններն ու արգելապատնեշները թույլ չեն տալիս ապամոնտաժող խմբի անդամներին մոտենալ կրպակներին։ Տեղանքը զննելուց եւ գործողությունների ընթացքը ճշտելուց հետո ապամոնտաժող բրիգադը մի քանի անգամ փորձել է մոտենալ եւ կրպակների ապամոնտաժը սկսել հենց ճաղավանդակներից, սակայն անհաջողության են մատնվել, ոստիկանները թույլ չեն տվել (ֆոտոռեպորտաժ):

Ակտիվիստներին են միացել նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ Զարուհի Փոստանջյանը, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամներ  Ժիրայր Սեֆիլյանը, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը։

Նշենք, որ Մաշտոցի պուրակում մի քանի հարյուր ակտիվիստ կա, իսկ հատուկ միջոցներով զինված ոստիկանները ավելի շատ են: Ավելի վաղ տարածված հաղորդագրությամբ բնապահպանները նշել էին, թե ապամոնտաժող բրիգադի կազմում ընդգրկված է 10 մարդ` Էմիլ Աբրահամյանը, Ստեփան Դանիելյանը, Տիգրան Խզմալյանը, Հարություն Կարապետյանը, Արմեն Հովհաննիսյանը, Հայկազն Ղահրիյանը, Անդրիաս Ղուկասյանը, Կարեն Շիկոնյանը, Մանվել Սարգսյանն ու Սարո Սարոյանը: Նրանք կանաչ համազգեստներ եւ շինարարական սաղավարտ են կրում:

Ի դեպ, լրագրողների հետ զրույցում Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը նշել է, որ «եթե ակտիվիստները փորձեն անօրինական գործողություններ կատարել, իրենք ստիպված կլինեն համապատասխան միջոցներ ձեռնարկել»:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ