News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դանիայի հայերն աջակցում են «կանաչների» նախաձեռնությանը, ովքեր պայքարում են Երեւանի Մաշտոցի պուրակում կառուցապատման դեմ: Դանիայի հայ համայնքի ներկայցուցիչներն աջակցության նամակ են ուղարկել բնապահպան-ակտիվիստներին:

«Մենք մտահոգված ենք Մաշտոցի պուրակի եւ Թեղուտի անտառի շուրջ ստեղծված իրավիճակով եւ մշտապես հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը:  Մենք միանում ենք պուրակում կառուցապատումը դադարեցնելու եւ այն Երեւանի բնակիչներին թողնելու ձեր պահանջին»,-ասվում է նամակում:

Նշվում է նաեւ, որ տվյալ նախաձեռնությունը հասարակական սեփականության եւ անարդարությունների դեմ հանդես գալու լավ օրինակ է: Դանիայի հայերը կոչ են արել միջազգային կազմակերպություններին եւ Սփյուռքին աջակցել ակտիվիստներին:

Նշենք, որ Մաշտոցի պուրակում ակտիվիստներին միացել են «Ժառանգության» պատգամավորներ Անահիտ Բախշյանը, Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը,  ղարաբաղյան ազատամարտի մասնակից Ժիրայր Սեֆիլյանը, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը:

Տվյալ պահին Մաշտոցի հրապարակում հարյուրավոր ակտիվիստներ են հավաքվել, իսկ հատուկ միջոցներով զինված ոստիկաններն ավելի շատ են:

Ավելի վաղ տարածված հաղորդագրությամբ բնապահպանները նշել էին, թե ապամոնտաժող բրիգադի կազմում ընդգրկված է 10 մարդ` Էմիլ Աբրահամյանը, Ստեփան Դանիելյանը, Տիգրան Խզմալյանը, Հարություն Կարապետյանը, Արմեն Հովհաննիսյանը, Հայկազն Ղահրիյանը, Անդրիաս Ղուկասյանը, Կարեն Շիկոնյանը, Մանվել Սարգսյանն ու Սարո Սարոյանը: Նրանք կանաչ համազգեստներ եւ շինարարական սաղավարտ են կրում:

Ի դեպ, լրագրողների հետ զրույցում Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը նշել է, որ «եթե ակտիվիստները փորձեն անօրինական գործողություններ կատարել, իրենք ստիպված կլինեն համապատասխան միջոցներ ձեռնարկել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ