News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

FEMEN շարժման ակտիվիստուհիները մարտի 31-ին Փարզում հերթական ակցիան են իրականացրել` ի պաշտպանություն մահմեդական կանանց իրավունքերի:

Ինչպես տեղեկացնում է  NEWSru.ua-ն, «Ալլահն ինձ մերկ է ստեղծել» կարգախոսի ներքո միավորվել են մինչեւ գոտկատեղը մերկ ֆեմինիստուհիներ` Եվրոպայից, Մերձավոր Արեւելքից եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրներից:

Ակցիային մասնակցել է նաեւ իրանցի իրավապաշտպան Մարիամ Նամազը, լիբանանցի դերասանուհի Դարյա ալ Յոնդոն, ծագումով արաբ ֆրանսիացի ֆեմինիստուհի Սաֆիյա Լեդբին:

Ակտիվիստուհիների մարմիններին եւ պաստառների վրա եղել են շարիաթի` կանանց եւ աղջիկներին վերաբերող կանոնները դատապարտող կարգախոսներ, գրում է TCH.ua-ն: Ակտվիստուհիները ողջ աշխարհի մահեմդական կանանց կոչ են արել «կիսամերկ դեմարշ կազմակերպել` որպես բարոյական աջակցություն իրենց իրավազուրկ քույրերի, ովքեր փաթաթված են փարաջաների մեջ եւ ենթարկվում են բռնությունների»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ