News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ոսկե ազնվամորի» հակամրցանակի շնորհման արարողության ժամանակ յուրօրինակ ռեկորդ է սահմանվել:

Մրցանակաբաշխության գոյության 32 տարիների ընթացքում առաջին անգամ մի ֆիլմը միանգամից տասը «ազնվամորի» է հավաքել:

Հաղթողը Դենիս Դուգանի «Այդքան տարբեր երկվորյակներ» ֆիլմն է:

Կինոնկարը վատագույնն է ճանաչվել «ամենաձախողված կինոնկար» եւ «վատագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգերում: Իսկ երկու երկվորյակների` քրոջ եւ եղբոր դերակատար Ադամ Սենդլերը միանգամից երկու տիտղոսի է արժանացել` «վատագույն դերասան» եւ «վատագույն դերասանուհի»: Առաջին անգամ այդ անվանակարգում տղամարդ է հաղթել:

Ժյուրին չի խնայել նաեւ Ալ Պաչինոյին, ով որպես երկրորդ պլանի դերասան նկարահանվել էր այդ ֆիլմում: Նա արժանացել է ոսկե հակամրցանակին, հաղորդում է «Ռոսսիսկայա գազետա»-ն:

«Ոսկե Ազնվամորին», որը նաեւ «Ռազզի» են անվանում  կինոյի այսպես ասած հակամրցանակ է, որը տրվում է վատագույն ֆիլմ, վատագույն գլխավոր եւ երկրորդ պլանի դերասան, դերասանուհի, վատագույն ռեժիսոր, վատագույն սցենար եւ այլ անվանակարգերում: Դիտարկվում է որպես Օսկար հեղինակավոր կինոմրցանակի յուրատեսակ լրացում:

Մրցանակները շնորհվում են «Ոսկե Ազնվամորի» ֆոնդի մասնակիցների կողմից: Ֆոնդն ունի ավելի քան 500 անդամ աշխարհի 12 երկրներից, իսկ քվեարկությունը ընթանում է փոստով: Մրցանակն իրենից ներկայացնում է ոսկեջրած ազնվամորու ողկույզներ: Մրցանակի արժեքը մոտ 5 դոլար է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ