News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Մոսկվայի Տվերի դատարանը վարույթ է ընդունել հայցադիմում, ըստ որի պահանջվում է իննամյա երեխայից  բռնագանձել 561 հազար ռուբլի` մահացած մոր պարտքերի դիմաց:

Ինչպես փոխանցում է  TOPnews.ru-ն` վկայակոչելով դատարանի մամուլի քարտուղարին,  հայցվորն իրավաբան է, ոմն Ի. Ա. Պանիկորովսկի, որը պահանջում է  անչափահասից բռնագանձել գումարը` պատասխանողի մահացած մորից վերցված ստացականի հիման  վրա:

Պատասխանող է հանդես գալիս երեխան, ով մորից ժառանգել է նաեւ նրա պարտքերը: «Նման ձեւով դատարան դիմելու մեջ ոչ մի անօրինական բան չկա»,-ասել է դատարանի մամուլի քարտուղարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ