News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երեւանից մեկնել է Բաքու, որտեղ նույնպես կքննարկի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը:

Հիշեցնենք, որ Երեւանում ապրիլի 2-ին, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ հանդիպման ժամանակ Լավրովը հայտարարել էր, որ ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Նա նաեւ հիշեցրել է, որ բանակցային սեղանին գտնվող փաստաթղթը ենթադրում է, որ վերջնական փուլում անվտանգության գոտու տարածքների վերադարձից եւ անվտանգության միջանցքի ապահովումից հետո, ԼՂ ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ-ն, իր այցի ընթացքում Լավրովը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, վարչապետ Արթուր Ռասիզադեի, Միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի հետ, նաեւ բանակցություններ կանցկացնի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:

Բացի Ղարաբաղի խնդրից, նախարարները կքննարկեն նաեւ կասպյան խնդիրը` հաշվի առնելով կասպյան երկրների 2010-ի նոյեմբերին Բաքվում կայացած գագաթաժողովում այդ երկրների ղեկավարներին տրված հանձնարարականները:

«Նախատեսում ենք քննարկել Կասպից ծովի իրավական կարգավիճակը որոշող կոնվենցիան, կասպյան երկրների միջեւ տնտեսական համագործակցության զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման հարցը»,-նշել են Ռուսաստանի ԱԳՆ-ում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ