News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդարանում, նախագահությամբ թեմակալ առաջնորդ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, մարտի 31-ին, տեղի է ունեցել թեմի քահանայից դասի ժողովը:

Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ քննության են առնվել վարչական, հովվական, կազմակերպչական, կարգապահական, ծիսական եւ մի շարք այլ հարցեր: Մասնավորապես` կազմվել է Շուշիի ազատագրման 20-ամյակի առիթով Արցախի թեմի տոնական միջացառումների ծրագիրը, թեմակալ առաջնորդի կողմից հոգեւոր հովիվներին հրահանգվել է կազմել իրենց ենթակայության ներքո համայնքներում եղած սրբավայրերի ու պատմամշակութային կոթողների սպառիչ տեղեկատվական պատկերը, ներկայացնել դրանց վերականգնման ու խնամքի հնարավոր ուղիների վերաբերյալ առաջարկներ:

Հրահանգվել է նաեւ առավել լայն թափ հաղորդել քարոզչական առաքելությանը եւ աղանդավորության դեմ պայքարին:

Ժողովի առանցքային թեմաներից մեկը Եկեղեցի-բանակ համագործակցության շարունակական սերտացումն էր: Պարգեւ Սրբազանը Արցախի թեմի հոգեւորականներին հորդորել է ցանկացած կերպ աջակցել ՊԲ հոգեւոր սպասավորներին, նպաստել բանակում հոգեւոր-բարոյական արժեհամակարգի ամրապնդմանն ու զարգացմանը: Արցախի ՊԲ հոգեւոր սպասավորների պատասխանատու Սամվել սարկավագ Մկրտչյանը ժողովականներին տեղեկացրել է, որ ծրագրվում է Ավագ շաբաթվա արարողություններին ներգրավել նաեւ զինվորներին, մասնավորապես` ապրիլի 5-ին` Ավագ հինգշաբթի օրը, ՊԲ զորամասերի մի շարք զինվորներ մոտակա բնակավայրերի եկեղեցիներում կմասնակցեն Ոտնլվայի արարողությանը: Արցախի թեմի հոգեւորականները սիրով պատրաստակամություն են հայտնել ցանկացած հարցում իրենց առավելագույն ջանքերը բերել ի շահ եւ ի նպաստ ազգային բանակի:

Տպել
Ամենաշատ